Հունիսի 30-ին «Բեսթ Վեսթեռն Կոնգրես» հյուրանոցում կայացավ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հիմնադրման 15-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն:
Հայաստանում Ֆրանսիական համալսարանը հիմնադրվել է 2000 թ. Հայաստանի եւ Ֆրանսիայի կառավարությունների կողմից: Ժան Մուլեն Լիոն-3 համալսարանի հետ համագործակցության արդյունքում այն տվել է 1456 շրջանավարտ, որոնց 80 %-ից ավելին աշխատում է մասնագիտությամբ, իսկ 8 %-ը շարունակում է ուսումը:
Հոբելյանական միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, կրթության եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ:
Կարդացեք նաև
ՀՀ վարչապետը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան Մարկ Լավեստին պարգեւատրեց Վարչապետի հուշամեդալով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ