Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի Սենատի հանձնաժողովը առաջարկում է օգնություն տրամադրել ԼՂ-ին. «Ամերիկայի ձայն»

Հունիս 30,2016 20:55

Միացյալ Նահանգների Սենատի հատկացումների հանձնաժողովը, սենատոր Մարկ Քըրքի նախաձեռնությամբ, երեկ հանդես է եկել Լեռնային Ղարաբաղին ամերիկյան ուղղակի օժանդակության օգտին՝ ծրագիր, որով 1998 թվականից մարդասիրական օգնություն է հատկացվում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին և որը երկկուսակցական աջակցություն է վայելում, հաղորդում է Ազատություն ռ/կ: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ հանձնաժողովը առաջարկել է նաև ֆինանսավորում հատկացնել Հայաստանում փախստականներին աջակցության նպատակով:

Հանձնաժողովը 2017 թվականի ֆինանսական տարվա արտաքին գործողությունների ֆինանսավորման օրինագծում նշել է, որ «սատարում է օժանդակությունը փախստականներին Հայաստանում, հատկապես Միջին Արևելքից փոքրամասնությունների խմբերին, որոնք փախուստի են դիմել Սիրիայում և Իրաքում հետապնդումներից ու հակամարտությունից»:

Լեռնային Ղարաբաղի առնչությամբ էլ նշվում է, որ հանձնաժողովն առաջարկում է նախորդ տարիների ֆինանսական տարիներին համահունչ օժանդակություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտությունից տուժածներին և հակամարտությանն առնչվող կարիքների համար: «Հանձնաժողովը հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է անում: Հանձնաժողովն ընդունում է, որ Լեռնային Ղարաբաղում ականների հետևանքով պատահարների ցուցանիշը աշխարհում ամենաբարձրերից է, և որ ականազերծման ծրագրերը արդյունավետ են եղել, որտեղ դրանք իրականացվել են», – մասնավորապես ասված է օրինագծում:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ամերիկայի ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930