Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանի ցուցմունքով բացահայտվել է քննիչի թույլ տված կեղծիքը. Տիգրան Հայրապետյան

Հունիս 30,2016 19:20

Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով հարցաքննվող ոստիկաններին փաստաբան Տիգրան Հայրապետյանը բաժանել է երկու խմբի:

«Առաջին տեսակն այն է, որ գալիս ու կրկնում է այն, ինչ կա մեղադրական եզրակացության մեջ, որ իբրեւ թե մի քաղաքացի ոտքով հարվածել է Գեղամ Խաչատրյանի աճուկին, որ երկրորդ անգամ է նա փորձել հարվածել, Գեղամ Խաչատրյանը նրան է հարվածել. Սա ասում են, որ  մաքրեն Գեղամ Խաչատրյանին, որ իբրեւ թե նա առանց պատճառի չի հարվածել քաղաքացիներին: Երկրորդ տեսակը համեմատաբար ավելի ազնիվ ու ասում են՝ չեն նկատել այդ հարվածը: Ինչպես է այդ տղան հարվածել Գեղամ Խաչատրյանին ու ինչպես է Գեղամ Խաչատրյանը հարվածել նրան, բայց բոլորը ցուցմունք են տալիս Գեղամ Խաչատրյանի դեմ, ասում են՝ տեսել են՝ ինչպես է Գեւորգը հարվածել»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանի համար այս գործում ամենազավեշտալին այն է, որ բոլոր ոստիկանները պնդում են, որ Գեղամ Խաչատրյանին հարվածելու պահը տեսել են տեսանյութում, բայց տեսանյութում այդպիսի դրվագ ընդհանրապես գոյություն չունի:

Փաստաբանի խոսքով, այսօր դատարանում հարցաքննված երկրորդ ոստիկանը՝ գործով վկա Լեւոն Գրիգորյանը, անգիր արած տեքստով է դատաքննական ցուցմունք տվել. «Այս վկայի ցուցմունքը հետազոտելիս դատարանում պարզվեց, որ քննիչը կեղծիք է թույլ տվել: Քննիչը տեսանյութը ցույց չէր տվել, բայց գրառել է, որ տեսանյութ է ցույց տալիս…Ինչը նշանակում է՝ քննիչը հարցաքննություն չի կատարել, ոստիկանը գնացել ու ստորագրել է, սա նշանակում է ՝ այս վկայի հարցաքննությունը անթույլատրելի ապացույց է»:

Դատական նիստն այսօր հետաձգվեց՝ նշանակվելով հուլիսի յոթին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930