Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է «Կանանց օրակարգը» ՏԻՄ-երի 2016թ. ընտրություններում» հանրապետական համաժողովը

Հունիս 30,2016 17:48

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր մասնակցել է «Կանանց օրակարգը» տեղական ինքնակառավարման մարմինների 2016 թվականի ընտրություններում» հանրապետական համաժողովին, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը, ԵԽ ներկայացուցիչը, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կին համայնքի ղեկավարներ, ավագանու անդամներ և այլ հյուրեր: Համաժողովն անցկացվել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կողմից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ` Եվրոպայի Խորհրդի ֆինանսական աջակցությամբ: Այն կայացել է «Տեղական ժողովրդավարության կայացման հեռանկարները Հայաստանում. կանանց քաղաքական մասնակցության ընդլայնումը տեղական ինքնակառավարման մարմինների 2016թ. ընտրություններում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է առաջիկայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում խթանել հանրապետության քաղաքային և գյուղական համայնքներում կին թեկնածուների առաջադրումը և աջակցել նրանց ընտրական գործընթացներում` նպաստելով տեղական մակարդակում քաղաքականության մեջ կանանց մասնակցության ընդլայնմանը:

Համաժողովի մասնակիցները համակարծիք են եղել, որ տարածքային և տեղական իշխանության մեջ անհրաժեշտ գիտելիքներ ու աշխատանքային փորձ ունեցող բավարար թվով ներկայացված կանայք կարող են նպաստել որոշումների մշակույթի փոփոխմանը և ազդել այդ որոշումների բովանդակության և որակի վրա: Մասնակիցները միաժամանակ համոզմունք են հայտնել, որ ՏԻՄ-երում կանանց ցածր ներկայացվածությունը դանդաղեցնում է երկրում ժողովրդավարության զարգացման ընթացքը:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկաներին ուղղված իր խոսքում ընդգծելով հասարակության զարգացման գործընթացներում կանանց ակտիվ մասնակցության կարևորությունը, նշել է, որ տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության բարձրացման գործում զգալի դերակատարում պետք է ունենան կանայք: Այդ առիթով նա կարևորել է կանանց արդյունավետ մասնակցության կարողությունների հզորացման անհրաժեշտությունը: Նախարար Լոքյանը նշել է, որ  տեղական ինքնակառավարման մարմիններում գենդերային հավասարակշռության ապահովման հիմնախնդիրները մշտապես գտնվում են նախարարության ուշադրության կենտրոնում: «Նախարարությունը ձեր կողքին է, և մենք ցանկացած հարցում փորձելու ենք ուղղակի կամ անուղղակի միջամտելով օգտակար լինել ձեր քաղաքական գերակշռությունն ապահովելու հարցերի լուծմանը»,-նշել է նախարար Դավիթ Լոքյանը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930