Ոստիկաններն այսօր ներխուժել են Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի բնակարան, որպեսզի բերման ենթարկեն նրա կնոջը՝ Ռուզաննա Եղնուկյանին։ Վերջինս մարտ ամսին ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի ակցիայի ժամանակ վնասվածք էր ստացել եւ ներգրավվել գործով որպես տուժող։
Պարոն Եղնուկյանի խոսքով՝ իր կինն արդեն երկու անգամ քննիչի մոտ ցուցմունք է տվել եւ ասել, որ այլեւս չի մասնակցելու դատերին, ցուցմունք չի տալու, քանի որ ասելիք չունի։
«Մեզ երկու անգամ ծանուցում են ուղարկել, սակայն Ռուզաննան չի ներկայացել։ Սա իր քաղաքացիական անհնազանդությունն է։ Բայց այսօր եկան ոստիկանները եւ ցանկացան մտնել իմ տուն։ Ես նրանց ասացի, որ կինս տանը չէ, բայց ոստիկանները չհավատացին, ասացին՝ պետք է մտնենք ներս, ստուգենք։ Բայց նրանք իրավունք չունեն մտնել իմ բնակարան։ Ես օրենքը լավ գիտեմ»,- «Ա1+»-ի հետ զրույցում պատմեց նա։
Կարո Եղնուկյանը նշեց, որ ոստիկաններին, այնուամենայնիվ, հաջողվել է ներս մտնել, սակայն նրանց արագ դուրս են հանել.
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ