Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ընթացող Փոքր երկրների Եվրոպայի առաջնության երրորդ տուրում 92-40 հաշվով ջախջախեց Ուելսի ընտրանուն եւ մտավ կիսաեզրափակիչ:
Մեր թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը խմբի ետնապահի հետ հանդիպումում առաջիկա կարեւոր մեկնարկներից առաջ խաղադաշտում ավելի շատ մնալու հնարավորություն էր ընձեռել երկրորդ կազմի բասկետբոլիստներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ