Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղավիացիայի նորանշանակ պետը վստահեցնում է` ավիաընկերություններից «նալոգներ» չեն ուզում (Տեսանյութ)

Հունիս 30,2016 17:26

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նորանշանակ պետ Սերգեյ Ավետիսյանը հարցին, թե ի՞նչ փոփոխություններ է արել ոլորտում եւ ի՞նչ է պատրաստվում անել, այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց` փոփոխությունների համար դեռ շուտ է եւ անում է այն, ինչը դեռեւս էկոնոմիկայի փոխնախարար եղած ժամանակ նախարարությունը սկսել էր բաց երկնքի քաղաքականության հետ կապված:

Aravot.am-ի այն հարցին, թե երեկ Քաղավիացիայի նախկին պետ Շահեն Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի երկինքը մենաշնորհված է ռուսական ավիաընկերություններին, անկախ նրանից, որ կառավարությունը բաց երկնքի քաղաքականություն է վարում, ինչպե՞ս կարձագանքեք, Սերգեյ Ավետիսյանն ասաց` իսկ ինչո՞ւ, չե՞ք հարցրել: Մեր հարցին, թե կասե՞ք ինչու, Սերգեյ Ավետիսյանն ասաց. «Մեր քաղաքացիներն ավելի շատ գնում են Ռուսաստան»:

Մեր այն դիտարկմանը, թե միջազգային ավիաընկերությունները լեփ-լեցուն են չվերթները կատարում, պարոն Ավետիսյանը նկատեց. «Եթե որեւէ մի ավիաընկերություն ուզենա մուտք գործել հայկական շուկա եւ որեւէ խոչընդոտ լինի, համենայն դեպս, ասեմ, որ նման բան չի կարող լինել:

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե մասնավոր զրույցներում միջազգային ավիաընկերությունների ղեկավարները դժգոհում են, որ Քաղավիացիան, այսպես ասած, «նալոգներ» է ուզում նրանցից, Քաղավիացիայի նորանշանակ պետն ասաց` ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ նման բան գոյություն չունի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930