Լրահոս
Օրվա լրահոսը

«Օֆշորի գործով» վկա. «Վարկերը դիտվել են որպես նպատակային»

Հունիս 30,2016 16:40

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 30-ին «Օֆշորի գործով» հարցաքննվեց Կենտրոնական բանկի նախկին աշխատակից Պավել Հովակիմյանը:

Գործով տուժող Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանը հետաքրքրվեց, թե համաձայն ստուգման ակտի՝ արդյոք վարկային գումարները նպատակայի՞ն են օգտագործվել, թե՞ ոչ, վկան պատասխանեց, որ վարկի նպատակը շատ ընդհանուր է եղել՝ ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպումը, շրջանառու միջոցների ձեռքբերումը, կրեդիտորական պարտքերի մարումը. «Ինքնին այս երեք նպատակները շատ ընդհանուր են: Ցանկացած տնտեսական գործունեություն կարելի է որակել այս երեքից որեւէ մեկը: Եվ քանի որ բանկը իրականացրել է մոնիթորինգներ տրամադրված վարկերի օգտագործման ուղղությունների վերաբերյալ, եւ քանի որ մոնիթորինգի համար հիմք են հանդիսացել կազմակերպության կողմից փոխանցված գումարները, եւ կազմակերպության կողմից կանխիկացված գումարները, ուստի՝ բանկի կողմից մոնիթորինգի արդյունքներով վարկերը դիտվել են որպես նպատակային»:

Շալիկո Փիրուզյանը հետաքրքրվեց, թե ստուգման արդյունքում ի՞նչ են պարզել, Պավել Հովակիմյանը պատասխանեց, որ ստուգման արդյունքում, քանի որ վերջնական նպատակը տեսնելու հնարավորությունը չեն ունեցել, այդ պատճառով՝ հիմնվել են բանկի մոնիթորինգների եւ բանկում առկա տեղեկատվության վրա. «Գործարար ծրագիր կա, որը մեր բանկային պրակտիկայում որպես այդպիսին քիչ է հանդիպում, մանավանդ, մեր երկրում: Եղել է գործարար ծրագիր, որում եղել է մի քանի հեռահար նպատակներ՝ իմ հիշելով՝ պետք է Սիեռա Լեոնեում իրականացվեր ադամանդի արդյունահանում, Հայաստանում պետք է իրականացվեր ոսկու շուկայի շինարարություն: Քանի որ բանկն է աշխատել վարկառուի հետ, ուստի բանկը հետեւում է այդ փոխանցումներին: Մենք հնարավորություն չենք ունենա իմանալ, թե Սիեռա Լեոնեում ինչ է իրականացել»:

Սակայն տուժողի ներկայացուցիչի համար պարզ չէր, թե ինչու ստուգող խումբը հնարավորություն չէր ունենա, քանի որ բոլոր նորմատիվ ակտերը, բանկում եղած փաստաթղթերը, բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերը, վարկային ամբողջ փաթեթը տրամադրվել են: Շալիկո Փիրուզյանը հետաքրքրվեց, թե ի՞նչն է խանգարել խմբին՝ հասկանալու համար, թե արդյոք գումարը նպատակայի՞ն է օգտագործվել, թե՞ ոչ:

Պավել Հովակիմյանը պատասխանեց, որ Սիեռա Լեոնեում եւ Կիպրոսում ստուգման հնարավորություն չեն ունեցել. «Փոխանցման թղթերով մենք տեսնում ենք, որ կատարվել է ֆինանսատնտեսական գործարք, այսինքն՝ արդեն իսկ համապատասխանեց իր պայմանագրի նպատակին: Պայմանագրում նպատակ չկա Սիեռա Լեոնեի մասին»:

Շալիկո Փիրուզյանը հետաքրքրվեց, թե արդյոք վկան ծանոթացե՞լ է բիզնես պլանին, Պավել Հովակիմյանը պատասխանեց. «Բիզնես պլանին ծանոթացել եմ, բայց բիզնես ծրագիրը ոչ մի բանի համար հիմք չէ: Ինքը ներքին օգտագործման փաստաթուղթ է, որը որ բանկը իր ռիսկերը գնահատելու համար ուսումնասիրում է, դրա հիման վրա վերլուծում է, եւ վերջում կազմում է վարկային պայմանագիր: Իրավաբանական առումով ինքը հիմնարար փաստաթուղթ չէ, ես էլ որպես բանկային մասնագետ կարող եմ ասել, որ բիզնես ծրագիրը հիմք չէ, որովհետեւ շատ սիրուն ներկայացված փաստաթուղթ է, բայց իրականում, բիզնեսը կարող է չլինի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930