Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե 102-րդ ռազմաբազան չլինի, թուրքերը մեկ վայրկյանում ՀՀ-ն կգցեն Կիպրոսի, Սիրիայի եւ Իրաքի օրը». Գուրգեն Եղիազարյան

Հունիս 30,2016 16:35

«Մեզ համար մի բան պետք է պարզ լինի` այսօր մենք վտանգված ենք Ադրբեջանի հետ պատերազմով: Բնական է, որ մեր օդային տարածքը պետք է պաշտպանված լինի»,-նկատում է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: «Երկու երես» մամուլի ակումբում այսօր նա անդրադարձավ ԱԺ-ի արդեն իսկ վավերացրած` ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ՀՕՊ միավորված համակարգ ստեղծելու համաձայնագրին. «Ընդդիմախոսներն ասում են` «ինչպե՞ս կարելի է մեր օդային տարածքը տալ ուրիշ երկրի»: Այդ դեպքում ասեք` մինչեւ այսօր եթե մեր օդային տարածքը պաշտպանված չէր, ինչո՞ւ այդ մարդիկ չէին բարձրաձայնում այդ մասին: Անգամ եթե այս տարիների տոտալ թալանը չլիներ, միեւնույն է` ոչինչ անել հնարավոր չէր, քանի որ օդային տարածքը փակելը միլիարդավոր դոլարների խնդիր է: Մենք չունենք այդպիսի հնարավորություն: Եթե անգամ ունենք, դրա համար 5-10 տարի է հարկավոր: Իսկ թշնամուն չենք կարող ասել` սպասիր, մինչեւ մենք մեր ծախսերը հոգանք եւ մեր երկինքը փակենք: Այս ամենը հաշվի չառնելով` տարբեր անկյուններից խոսում են այն մասին, որ չի կարելի թույլ տալ նման բան»:

Եղիազարյանի դիտարկմամբ` Հայաստանը լրջագույնս կարիք ունի օդային տարածքի պաշտպանվածության, քանի որ արեւելքում Ադրբեջանն է, իսկ արեւմուտքում` Թուրքիան. «Ո՞րն է որից վատ` դժվար է ասել, բայց արեւմուտքի մեր սահմանակից երկիրն ունի Եվրոպայի ամենալուրջ բանակը` շուրջ մեկ միլիոն մարդ ունի միայն: Ի՞նչ եք կարծում, եթե նրան պետք լինի մտնել Հայաստան, ինչ-որ մեկի կարծիքը հաշվի կառնի՞: Եթե այսօր Թուրքիան ուղիղ չի գրոհում Հայաստանը, միայն մի բան պետք է հասկանանք` դա ոչ թե Արեւմուտքի կարծիքի արդյունքում է, այլ միայն ու միայն ռուսական 102-րդ ռազմաբազայի: Եթե այն չլինի, թուրքերը մեկ վայրկյանում Հայաստանը կգցեն Կիպրոսի, Սիրիայի եւ Իրաքի օրը»:

Եղիազարյանն արձանագրեց, որ թուրքերը 36 տարի «դուրս չեն գալիս» Կիպրոսից. «Ո՞ւմ են հարցրել: Գիտե՞ք` քանի անգամ են արեւմտյան տերությունները դիմել Թուրքիային: 36 տարի Կիպրոսից դուրս չի գալիս: Նույն բանը սպասվում է Հայաստանին, եթե չլիներ 102-րդ ռազմաբազան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930