Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գործադիրը սահմանել է ծանուցման ձևերը

Հունիս 30,2016 16:25

Կառավարությունն ընդունել է  «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2 (Հին Սիլիկյան-Աշտարակ) ճանապարհահատվածում առկա որոշ գույքերի և հողատարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝  Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015թ. հոկտեմբերի 13-ին կնքված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2»  վարկային համաձայնագրով, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում նախատեսվում է իրականացնել Երևանի Հին Սիլիկյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները:

Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքները վերացնելու աշխատանքներին մասնակցած զինծառայողի մահվան պատճառական կապը սահմանելու ընթացակարգը հստակեցնելու անհրաժեշտությամբ  պայմանավորված կառավարությունը լրացումներ  է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշմամբ առաջարկվում է զինվորական ծառայողական պարտականությունները 1986թ. ապրիլի 26-ից մինչև 1987թ. դեկտեմբերի 31-ը 30 կմ գոտում կատարելու ընթացքում Չեռնոբիլի ատոմային է369265լեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցելու հետևանքով հիվանդություն ձեռք բերած անձանց մահվան պատճառական կապը հաստատելու համար հիմք ընդունել զինվորական կոմիսարիատի տված տեղեկանքը և բժշկական ճառագայթաբանության գիտահետազոտական ինստիտուտի տված փաստաթուղթը կամ միջգերատեսչական փորձաքննության խորհրդի եզրակացությունը:

Գործադիրը սահմանել է ծանուցման ձևերը, ծանուցման ենթակա գործունեություն իրականացվող անձանց հաշվառման գրանցամատյանների վարման և հաշվառված անձանց տվյալների հրապարակման կարգը:

Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հավասարեցնելով տարածման ժամկետները՝ ինչպես թեկնածուական ատենախոսության համար, այնպես էլ դոկտորական:  Հովիկ Աբրահամյանը  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ուշադրությունն է հրավիրել Բարձրագույն որակավորման հանձնաժողովի գործունեության վրա, քանի որ այդ առումով կան բազմաթիվ դժգոհություններ: Վարչապետը նախարարին հանձնարարել է  հարցն ուսումնասիրել, քննարկել և հասկանալ դժգոհությունների պատճառը:

Կառավարության որոշմամբ «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվել է «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի: Հիմնադրամի կարգավիճակ ձեռք բերելուց հետո նախատեսվում է բացել նոր մասնագիտություններ, ստեղծել մարզական ուղղվածությամբ ավագ դպրոց, մարզական քոլեջ, նախապատրաստական մեկամյա դասընթացներ, մարզաառողջարարական խմբեր, մարզական կադրերի վերապատրաստման դասընթացներ, մարզիկների բժշկակենսաբանական հետազոտությունների կենտրոն, կինեզիոթերապիայի և մերսման կենտրոն, հանրապետության բնակչության ֆիզիկական պատրաստվածության չափորոշիչները սահմանող և դրանց կատարմանը հետևող աշխարհախումբ և այլն:

«Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթը կազմակերպելու և անցկացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը: Ծրագրի նպատակն է նպաստել երեխաների շրջանում առողջ ապրելակերպի ամրապնդմանը, ֆիզիկական դաստիարակության միջոցով նրանց առողջության ապահովմանը, անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացմանը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացմանը և այլն:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930