Aravot.am-ի հարցին, թե Լարսի սահմանակետում մնացած քաղաքացիների շրջանում խուճապ է սկսվել, թե օդային ճանապարհով դադարեցվում են թռիչքները, արդյոք ոչ բոլորը կտեղափոխվեն Հայաստան, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ասաց, որ բոլորն էլ տեղափոխվելու են:
Պարոն Բեգլարյանը կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում վրացական եւ ռուսական կողմի հետ այլընտրանքային ճանապարհի համար, սակայն առայժմ նորություն չկա: Այլընտրանքային տարբերակներից մեկն, ըստ Գագիկ Բեգլարյանի, կարող է լինել Հարավային Օսիան:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ