Լրահոս
Օրվա լրահոսը

Անհատ տաքսու վարորդները եկել էին լիցենզիան պատռելու, բայց` փոշմանեցին (Տեսանյութ)

Հունիս 30,2016 16:13

Այսօր մի խումբ անհատ տաքսու վարորդներ որոշել էին, որ կառավարության առաջ իրենց լիցենզիաները պատռելու են եւ դեն նետեն, սակայն մտափոխվեցին տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպումից հետո:

1Վարորդների որոշման պատճառը «Yandex» տաքսի ծառայության` Հայաստան մուտք գործելն է, քանի որ, նրանց համոզմամբ, այն մենաշնորհ է առաջացնելու եւ համագործակցելու է չլիցենզավորված տաքսիների հետ, ինչի արդյունքում իրենք զրկվելու են հաճախորդներից: Բացի այդ, վարորդները մտահոգություն հայտնեցին «Yandex»-ի առաջարկած պայմանների վերաբերյալ, համաձայն որի՝ 1-2 կիլոմետրը ոչ թե կլինի 600 դրամ, ինչպես որ հայաստանյան տաքսիների նվազագույն սակագինն է, այլ` 100-200:

Կառավարության շենքի առաջ բողոքի ցույցի եկած տաքսիստների բողոքը լսելուց հետո Գագիկ Բեգլարյանն ասաց, որ ինքը պատրաստ է հանդիպել եւ քննարկել, նույնիսկ նոր օրենքի նախագիծ դնել հանրային քննարկման եւ հաշվի առնելով թե’ վարորդների եւ թե’ հաճախորդների` այսինքն` քաղաքացիների կարծիքը, որոնք մի շարք դժգոհություններ ունեն անհատ տաքսիներից, նախագիծը ներկայացնել Ազգային ժողով:

Մանրամասները` տեսանյութում

Հարցին, թե վարորդները պատռելո՞ւ են լիցենզիան, թե բավարարված են Գագիկ Բեգլարյանի պատասխանով, «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը, որն առաջնորդում է անհատ տաքսու վարորդներին եւ նրանց խնդիրները բարձրաձայնում իր կազմակերպության միջոցով, ասաց, որ լիցենզիան պատռելը պատասխանատու հարց է եւ բացի այդ, նորը ստանալու համար 50 հազար դրամ ստիպված կլինեն վճարել:

3Պարոն Հովհաննիսյանն ասաց, որ վարորդներն իրենք պետք է որոշեն` պատռեն, թե չպատռեն:

Գագիկ Բեգլարյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Yandex»-ի առաջարկած պայմաններին՝ ասաց, որ պետք է հորդորեն, որպեսզի «Yandex»-ը պայմանագիր կապի միմիայն լիցենզավորված տաքսիների հետ, այլապես խնդիրներ կառաջանան:

Նախարարի տվյալներով՝ այսօր Հայաստանում լիցենզավորված մոտ 10 հազար տաքսիներ կան:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930