Լրահոս
Օրվա լրահոսը

Կլուծվեն հանրակացարաններում երկար տարիներ բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները

Հունիս 30,2016 15:55

Հանրակացարաններում երկար տարիներ բնակվող տեղաբնակ բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Որոշմամբ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի ուսուցչի տանը և Երևան քաղաքի Մոլդովական փող. թիվ 70 հասցեում գտնվող հանրակացարանային թիվ 1 մասնաշենքում բնակվող ՀՀ քաղաքացիներին (6 ընտանիք) կնվիրաբերվեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ ՀՀ Արագածոտնի մարզի Աղձք համայնքին կնվիրաբերվի տարածք՝ համայնքային մանկապարտեզ կառուցելու նպատակով: Մանկապարտեզը կկառուցվի «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցով: Աղձքի նորակառույց մանկապարտեզ կհաճախեն նաև հարևան Ագարակ, Օրգով և Տեղեր համայնքների երեխաները:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930