ԲՈԼՈՐ ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱՌՈւՅՑՆԵՐԻՆ ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈւՄ ԱՋԱԿՑԵԼ ԱՐԹԻԿՑԻՆԵՐԻՆ
Օրեր առաջ` հունիսի 24-ին, սելավատարերի խցանման հետևանքով Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հեղեղումներ էին տեղի ունեցել, ինչի հետևանքով քաղաքին մեծ վնաս է հասցվել: Ջրհեղեղից տուժել են բազմաթիվ բնակիչներ, նրանց տները, այգիները, անասնագոմերը, մառանները և այլ շինություններ հայտնվել են ջրի և տիղմի մեջ: Բնակելի տներից բացի, զգալի վնաս են կրել ենթակառուցածքները: Հեղեղից խարխլվել են կամուրջները, շարքից դուրս են եկել սելավատարերը, քանդվել են էլեկտրասյուները:
Հաշվի առնելով բնական աղետի հետևանքով Արթիկ քաղաքում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի անդամներն իրենց վրա քաղաքացիական պատասխանատվություն են վերցնում այս դժվարին պահին լինելու աղետից տուժած արթիկցիների կողքին, և ՈՒԽ կողմից արդեն ձևավորել են շինջոկատներ, ովքեր առաջիկա օրերին մեկնելու են Արթիկ տեղական իշխանությունների հետ համատեղ օգնելու աղետի հետևանքով տուժած տեղի բնակչությանը ջրհեղեղի հետևանքները վերացնելու գործում:
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյան