Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը «Օֆշորի գործով» արդեն երրորդ անգամ ծանուցում է «Ամերիա» բանկի ղեկավարությանը

Հունիս 30,2016 15:20

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հունիսի 30-ին դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում էր «Օֆշորի» գործի քննությունը:

Դատարան չէին ներկայացել «Ամերիա» բանկի ներկայացուցիչները: Վարդան Գրիգորյանը հայտնեց, որ Սերգեյ Պետրոսյանը դատարանին տեղեկացրել է, որ կարող է ներկայանալ միայն մյուս դատական նիստին, իսկ մյուս վկաների մասին դատարանը տեղեկություններ չունի:

Գործով տուժող Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանն ասաց, որ Սերգեյ Պետրոսյանը պետք է ներկայանար դեռ նախորդ դատական նիստին: Նա միջնորդեց բերման ենթարկել վկա Գագիկ Սահակյանին, իսկ «Ամերիա» բանկի նախագահ Արտակ Հանեսյանին եւս մեկ անգամ պատշաճ ծանուցել: Ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի ներկայացուցիչ Յուրիկ Խաչատրյանը չառարկեց միջնորդությանը:

Վարդան Գրիգորյանը նկատեց, որ դատարանն արդեն երրորդ անգամ է պաշտոնապես ծանուցում «Ամերիա» բանկի ղեկավարությանը. «Ես ուզում եմ ձեռնպահ մնալ բերման որոշում կայացնելուց հետեւյալ պատճառաբանությամբ՝ մեր ծանուցման մեջ տվյալ անձանց չեն բացատրվել վկաների դատարան չներկայանալու իրավական հետեւանքները: Նիստից հետո մենք ծանուցման բովանդակության մեջ կներառենք չներկայանալու իրավական հետեւանքները: Որից հետո, եթե հաջորդ դատական նիստին չեն գա, կքննարկենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930