2016թ. հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթյուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո աշխարհի մի շարք երկրներում գործող Թուրքիայի դեսպանատներում ցավակցությունների մատյաններ են բացվել, որոնց միջոցով Թուրքիային իրենց զորակցությունն են հայտնում մի շարք երկրների պաշտոնատար անձինք։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Յենիշաֆաք»-ը։
Ցավակցությունների մատյան է բացվել նաև Վաշինգտոնում տեղակայված Թուրքիայի դեսպանատանը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այցելել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատուն և իր, կնոջ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, նրա կնոջ՝ Միշելի և ամերիկացիների անունից ցավակցություններ հայտնել Թուրքիային և թուրք ժողովրդին։
Ցավակցությունների մատյանում գրառում կատարելուց հետո՝ Բայդենը պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ ասելով. «Աշխարհը կանգնած է Թուրքիայի թիկունքին։ Մի հարցում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը դրական դեր ունեցավ. նրան հաջողվեց միավորել աշխարհը»։