Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբի իշխանությունը օրինագիծ է մշակել, որով նախատեսվում է ազատ վիզային ռեժիմ սահմանել Բելառուսի և Ղազախստանի այն քաղաքացիների համար, որոնք մտադիր են իրենց հանգիստն անցկացնել Աբխազիայում և այնտեղ մնալ ոչ ավելի, քան 14 օր։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Հայտնի է, որ այս պահի դրությամբ Աբխազիան առանց վիզային ռեժիմ է սահմանել Ռուսաստանի Դաշնության, Նիկարագուայի, Տուվալուի, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության և Հարավային Օսեթիայի քաղաքացիների համար։
2016թ. ապրիլից գործող օրենքի համաձայն՝ Աբխազիայի նախագահն իրավունք ունի միակողմանի առանց վիզային ռեժիմ սահմանել Աբխազիա մուտք գործող այլ պետությունների քաղաքացիների համար։