Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման գործով Վրաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերությունների վերջին շրջանում նկատվող դրական զարգացումներին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Աբաշիձեն անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է. «Մենք հետաքրքրված ենք տարածաշրջանի կայունությամբ. «ՌԴ և Թուրքիայի հարաբերությունների միջև լարվածության թուլացման և մեր երկու խոշոր հարևանների հարաբերությունների կարգավորումը համապատասխանում է Վրաստանի շահերին»։