ԵԱՀԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Լուկաշևիչն անդրադարձել է բանակցային գործընթացի վերջին զարգացումներին. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պայմանավորվելու փորձերը Վիեննայում որոշակի ազդակ հաղորդեցին, բայց ամենամեծ հնարավորությունն ունի Ռուսաստանը»։
Ռուս դիվանագետն անդրադարձել է նաև Գերմանիայի ԱԳ նախարար ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի այցին մեր տարածաշրջան՝ նշելով, որ ինքն առանձնապես սպասելիքներ չունի այդ այցից. «Գործող նախագահը, իհարկե, մեծ դերակատարություն ունի, բայց դա շարժիչ ուժ չէ։ Շարժիչ ուժը Մինսկի խումբն է՝ երեք համանախագահներով»։