Երեկ ժ.17: 00-ին դատական նիստին, ուր քննարկվելու էր «Անալիտիկ» կայքի խմբագրի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդությունը, նիստին ներկայացել էին հատուկ քննչական ծառայության 2 քննիչները:
Անի Հովհաննիսյանը դատարանում միայնակ չէր, նրա կողքին էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ, պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: «Ի սկզբանե քննիչներից մեկը, որը միջնորդությունը հարուցողը չէր, իմ միջնորդության հիման վրա դուրս հանվեց դահլիճից: Հետո դատավորը հարցրեց՝ արդյոք պաշտպանական կողմը ծանոթ է դատարան ներկայացված նյութերին: Ես ծանոթ էի, բայց Անին ծանոթ չէր, այդ պատճառով նիստը հետաձգվեց մինչև 22:00-ը»,-Aravot.am-ին տեղեկացրեց Լ. Սիմոնյանը:
Պաշտպանը հայտարարել է նաեւ, որ գիշերային ժամ է և դատական նիստը չի կարող այդ ժամին լինել: Նա այդ հիմքով ինքնաբացարկ է հայտնել դատավորին: Ըստ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի՝ կալանավորված անձն իրավունք ունի 8 ժամյա գիշերային քնի, որը եթե խախտվում է՝ իր մեջ պարունակում է անմարդկային վերաբերմունք: Դատարանը ժամը 22:45-ին որոշել է մերժել ինքնաբացարկի միջնորդությունը:
Կալանավորված Անի Հովհաննիսյանը ուներ գլխացավ, վատառողջ էր:
Կարդացեք նաև
Նիստը այսօր ժամը 2:20-ին է:
Հիշեցնենք, որ Ա.Հովհաննիսյանին մեղադրանք է հարուցվել շորթման համար, տուժողը ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն է: