Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկում վարակի վտանգ կա. Փաշինյանը փոխանցեց ահազանգը

Հունիս 30,2016 12:29

Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:

Մինչ քվեարկությունը` ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փոխանցեց Արթիկի բնակիչների ահազանգը. «Արթիկում տեղի ունեցած ջրհեղեղից հետո Անկախության 25 եւ Պռոշյան 21 հասցեում ջուրը լճացել է, տեղի բնակիչներն ահազանգում են, որ նեխման պրոցես է սկսել: Պետք են պոմպեր: Կառավարությունը տեղյակ է, արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղյակ է, պարզապես բնակիչներն ահազանգում են,որ այդ ջուրը կարող է դառնալ պոտենցիալ վարակի աղբյուր»:

Գալուստ Սահակյանն էլ արձագանքեց՝«Եղավ, կփորձենք օգնել, եթե դա այդպես է»:

Իսկ նախագծին կողմ քվեարկեց 107 պատգամավոր, մեկը՝ ձեռնպահ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930