Կառավարությունն այսօր 41 մլն 746 հազար դրամ հատկացրեց Արթիկում գետի վարարման հետեւանքով փլուզված տների բնակիչներին եւ վնասված համայնքային կառույցների խնդիրը լուծելու համար:
Ըստ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, 22 մլն-ն կտրամադրվի շինությունների բարեկարգման համար, 2 մլն 430 հազար դրամը կտրվի որպես փոխհատուցում տուժած ցանքատարածությունների եւ ջրհեղեղի հետեւանքով սատկած ընտանի կենդանիների դիմաց, գրեթե 17 մլն դրամ էլ կհատկացվի ջրատար համակարգերի բարեկարգմանը:
Նշենք, որ գետի վարարման հետեւանքով տուժել էր 13 շինություն եւ թիվ 2 մանկապարտեզը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ