Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց ՌԴ-ի հետ հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը:
Տիգրան Ուրիխանյանը մինչ քվեարկությունը հայտարարեց, որ մեր հասարակության զգալի հատվածի մոտ կա տարակուսանք, թյուրըմբռնում կամ ոչ ընկալում, եւ պետք է բարի լինել` հանրության հետ հաշվի նստել:
Ուրիխանյանն ասաց, որ ԱԺ-ում ներկայացնում է հանրության բոլոր շերտերի կարծիքը, այդ պատճառով էլ դեմ է քվեարկելու նախագծին:
Քվեարկությամբ համաձայնագիրը վավերացվեց 102 կողմ, 8 դեմ արդյունքներով:
Կարդացեք նաև
Գալուստ Սահակյանը ՀՀ-ի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ ստորագրված ֆինանսական համաձայնագիրը վավերացնելու հարցը կարդալիս ասաց, որ ծրագրի անունն է՝ Բագրատաշենի, Բավարիայի եւ Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացում:
Պատգամավորները սկսեցին ծիծաղել՝ հասկանալով, որ հավանաբար Գալուստ Սահակյանը ֆուտբոլի ազդեցության տակ է եւ Բավրայի փոխարեն գերմանական ֆուտբոլային ակումբի անունն է ասում: Իսկ Գալուստ Սահակյանը զարմացավ՝ «Ի՞նչ ա եղել, որ ծիծաղում եք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
ԲԱՎԱՐԻԱՆ ՄԵՐՆԱ ՅԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ՄԱԼԱԴԵՑ ԳԱԼՈՒՍՏ