Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացիների առաջին խնդիրը ծիրանի իրացումն է. «168 ժամ»

Հունիս 30,2016 12:02

Արարատյան դաշտավայրի ու հարակից շրջանների գյուղացիների առաջին խնդիրը ծիրանի իրացումն է։ Վերամշակող գործարանների հետ հույսեր կապողներ չկան, որովհետև գյուղացիներին դեռ չի վճարվել անցած տարի մթերված խաղողի արժեքը։

Գյուղացիների հետ իր վերջին հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը խոստացավ, որ մթերողները պարտքը կմարեն մինչև օգոստոս։ Մինչ այդ հունվար, փետրվար, մարտ ու ապրիլ ամիսներն էին վերջնաժամկետ հայտարարված։ Հետևաբար՝ գյուղացիների հույսը մնում են արտահանողները։

Ռուս-վրացական հարաբերությունների վատթարացումից սկսած՝ Լարսը մնում է մեր ներմուծման ու արտահանման հիմնական խոչընդոտը։ Ոչ մի կերպ չի հաջողվում լուծել ճանապարհների դիվերսիֆիկացիայի խնդիրը։ Հավանաբար գնի պատճառով արտահանողները չեն փորձում սեփական լաստանավ ձեռք բերել ու լաստանավային փոխադրումներին անդրադառնում են միայն արտակարգ իրավիճակներում։ Իսկ դրանք տարեցտարի ավելի հաճախակի են դառնում։

Բայց միևնույն է, ոչ պետությունը, ոչ մասնավոր արտահանողներն արտահանման ուղիների դիվերսիֆիկացիայի ծրագիր չեն առաջարկում՝ ամեն անգամ փորձելով հերթական ելքը գտնել հերթական ու արտակարգ իրավիճակում։ Մինչդեռ հիմա տնտեսվարողներն ու կառավարիչները միաբերան խոսում են դրա անհրաժեշտության մասին։ Բայց այս անգամ էլ Լարսի ճանապարհի վերաբացումից հետո կրկին կմոռանանք այլընտրանքային ուղի գտնելու անհրաժեշտության մասին։ Ինչպես նախորդ բոլոր դեպքերում։

Արա ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930