Այս պահի դրությամբ Վերին Լարսի սահմանակետից ինքնաթիռով Հայաստան են տեղափոխվել արդեն 96 քաղաքացի: Այսօր այս մասին կառավարության նիստում ասաց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Քաղաքացիների տեղափոխումը կազմակերպում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ Հայաստանի պետական գերատեսչությունների հետ համատեղ: Դեպի Երեւան թռիչքը կազմակերպվում է Վլադիկավկազի օդանավակայանից: Պարոն Գաբրիելյանի տվյալներով՝ այսօր եւս 120 ուղեւոր կտեղափոխվի:
Գյուղնախարարությունը հայտնում է, որ այսօրվա դրությամբ արդեն 10 տոննա ծիրան է տեղափոխվել Փոթիի նավահանգստով եւ եւս 5-ն էլ կտեղափոխվի: Վաչե Գաբրիելյանը բեռնափոխադրողներին կոչ արեց կուտակումներից խուսափելու համար դուրս գալուց առաջ լաստանավի վրա տեղ ամրագրել:
Ըստ փոխվարչապետի՝ այս պահին պարզ չէ որքան կտեւեն Վերին Լարսի ճանապարհի բարեկարգման աշխատանքները: Նախնական տվյալներով՝ մոտ 3 շաբաթ անցակետը փակ կլինի:
Ի դեպ, տեղեկություններ կան, որ մոտ 300 քաղաքացի դեռեւս անցակետի մոտ սպասում են:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ