Վերջին ամիսներին տեղական շուկայում խեցգետնի գինը կտրուկ բարձրացավ, մասնավորապես՝ մեծ չափի խեցգետնի 1 կգ-ը վաճառվում է 7000 դրամով, փոքր չափի խեցգետնի գինը տատանվում է 2500-2800 գրամի սահմաններում։ Մասնագետների համոզմամբ՝ խեցգետնի գնի կտրուկ բարձրացումը պայմանավորված է իրացման ծավալների աճով։
«Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացավ, որ այս տարվա հռւնվար-ապրիլին ՀՀ-ից արտահանվել է 1.216.988 կգ կենդանի եւ 31.914 կգ եփած խեցգետին։ Իսկ մայիսին արտահանվել է 318.626 կգ կենդանի խեցգետին, 10.304 կգ՝ եփած։
ՍԱՊԾ-ի տվյալներով՝ հունիսի 29-ի դրությամբ այս ամիս ՀՀ-ից արտահանվել է կենդանի խեցգետին՝ 236.320 կգ։
Նշենք, որ Հայաստանից խեցգետին արտահանվել է հիմնականում Ռուսաստան, որտեղ հայկական խեցգետնի պահանջարկի աճը պայմանավորված է այդ երկրում առհասարակ կենդանի խեցգետնի նկատմամբ պահանջարկի աճով։
Կարդացեք նաև
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում