30.06.2016 թ. «Առավոտ» օրաթերթի «Պաշտոնանկ արված գեներալի որդու տունը թալանել են» վերտառությամբ հոդվածում նշվում է, որ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից իրենց ասել են, թե Վեդիում նման բնակարանային գողության դեպք չի արձանագրվել, սակայն հեղինակը վստահ է, որ ոստիկանության Վեդու վարչությունում քրեական գործ կա հարուցված։
Իրականում. 29.06.2016 թ. «Առավոտ» օրաթերթի թղթակիցը Կոմիտաս Մուրադյանի որդու բնակարանից գողության դեպքով տեղեկատվություն է խնդրել ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ ներկայացնելով, որ միայն տուժող ազգանունը՝ Մուրադյան, չի ներկայացվել դեպքի օրը կամ բնակարանի հասցեն։
«Առավոտ» օրաթերթի թղթակցին ՀԿԼ վարչությունից ներկայացվել են վերջին մի քանի օրերին ոստիկանության Արարատի բաժնում արձանագրված բնակարանային գողությունների դեպքերը, բայց քանի որ թղթակիցը լիարժեք չի տիրապետել տեղեկատվությանը չի բավարարվել պատասխանով և հրապարակել է չստուգված տեղեկատվություն։
Ի դեպ, հավելենք, որ ՀՀ ոստիկանության կառուցվածքում «ոստիկանության Վեդու վարչություն» գոյություն չունի։
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն