Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ: ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանի դիմումը

Հունիս 30,2016 11:25

2016 թ. հունվարի 29-ին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը իրազեկում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ նույն թվականի փետրվարի 26-ին անցկացվելիք հավաքի և երթի մասին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի լիազոր ներկայացուցիչ Գ. Բաղդասարյանը իրազեկման առնչությամբ իր որոշմամբ սահամանափակել է հավաքի անցկացման ժամանակահատվածը՝ կրճատելով այն, և արգելել վրանների տեղադրումը հավաքի վայրում:

Վերոնշյալ որոշումը Վարուժան Ավետիսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից բողոքարկվել է վարչական դատարան, որն էլ 2016 թ. փետրվարի 19-ին մերժել է հայցը և վճռի եզրակափակիչ մասում, համաձայն ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի, նշել, որ «Սույն վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

Սրանով, փաստորեն, Վարուժան Ավետիսյանը զրկվել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված՝ արդյունավետ դատական պաշտպանության իր իրավունքից:

Վարուժան Ավետիսյանը և վերջինիս ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը 2016 թ. հունիսի 6-ին դիմել են ՀՀ Սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածին ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխանությունը որոշելու հարցով:

2016 թ. հունիսի 21-ի որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանը, գտնելով, որ դիմումը համապատասխանում է Դատարան դիմելու բոլոր նորմերին, քննության է ընդունել Վարուժան Ավետիսյանի դիմումը և որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Դիմումի քննությունը նշանակված է 2016 թվականի հոկտեմբերի 11-ին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930