Հունիսի 29-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը պետդեպարտամենտում հանդիպում է ունեցել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների նոր փուլին առնչվող հարցերը և հնարավոր զարգացումները։
Օսկանյանն իր գնահատականն է տվել 4-օրյա պատերազմի դրդապատճառներին և դրանից հետո ստեղծված իրավիճակին, ինչպես նաև՝ ներկայացրել իր տեսակետները նոր իրավիճակում հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Մինչև այդ հանդիպումը՝ հունիսի 28-ին, Օսկանյանը հանդիպել էր Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրենսդրական հարցերով օգնական Բրիթանի Բեյլոյի հետ, որի ընթացքում, ի լրումն արտաքին հարաբերություններին առնչվող հարցերի, խոսվել է Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին:
Կարդացեք նաև
Առաջիկայում Վարդան Օսկանյանը հանդիպումներ կունենա նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի ծառայություն