Լրահոս
Օրվա լրահոսը

Նորքի բանդայի գործով մեղադրյալներից 4-ի մասով գործն ուղարկվել է դատարան. «Հայկական ժամանակ»

Հունիս 30,2016 11:01

2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորքում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցավոր խմբի գործով 33 մեղադրյալներից մի քանիսի մասով գործն անջատվել է եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Ավելի վաղ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, սույն գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը տեղեկացրել էր, որ այն անձինք, ովքեր զենք են տվել կամ վաճառել խմբին՝ չիմանալով նրանց գործունեության իրական նպատակների մասին, նրանց մասով գործը կանջատվի եւ կուղարկվի դատարան։

Այսպիսով՝ սույն գործով ներգրավված 33 մեղադրյալներից 4-ի նկատմամբ արդեն իսկ մաս է անջատվել։ Անջատված մասով անցնող մեղադրյալներն են Հակոբ Հակոբյանը, Անուշավան Ավետիսյանը, Հարություն Հովհաննիսյանը եւ Ստեփան Չիլինգարյանը։

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Այն մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին։ Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ։

Նշենք, որ զինված խմբի մայր գործը դեոեւս նախաքննության փուլում է։ Այդ գործով դեռեւս ֊քննչական գործողություններ չեն կատարվում։ Այսպիսով, այս գործով մեղադրյալների թիվը դարձավ 29, որից մի քանիսի խափանման միջոց կալանքը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930