Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինե Բիշարյան. Արթուր Բաղդասարյանը ինքը քաղաքական գործիչ եղել է, մնում է եւ լինելու է. «Ժողովուրդ»

Հունիս 30,2016 10:56

2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ուժերի շրջանում ներքին բանակցություններ են ընթանում, թե ով ում հետ է պատկերացնում իր ճանապարհը։ Եվ, ահա, «Ժողովուրդ»-ը զրուցեց «Վերածնված» ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ։

– Դուք ասում եք՝ բիզնեսը քաղաքականությունից պիտի տարանջատվի. ձեր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը խոշոր բիզնեսմեն է դարձել 2008-ից հետո, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար դառնալուն զուգահեռ գինու գործարան, հյուրանոցներ եւ այլ սեփականություններ ունեցավ։

– Ձեր հարցադրումը, անկեղծ ասած, ծիծաղելի է։ Արթուր Բաղդասարյանին այսպես համեմել որեւէ բիզնեսներով եւ այլն, անհաջող քայլ է, որովհետեւ Արթուր Բաղդասարյանը ինքը քաղաքական գործիչ եղել է, մնում է եւ լինելու է։

– Այսինքն՝ բիզնեսներ չունի՞։

– Այն, որ կա գործարան, որը, այո, հողի վրա ձեւավորվել է, կառուցվել է եւ ստեղծվել է աշխատատեղ, դա չի կարելի բերել քաղաքական դաշտ եւ ասել՝ այ, որ սա ստեղծվել է, որեւէ գործարան։ Նա քաղաքական գործիչ եղել է եւ մնում է։

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930