Լրահոս
Օրվա լրահոսը

Կորյուն Նահապետյանը՝ ռուսների հետ համատեղ ընդունվելիք հայտարարության տեքստը չհրապարակելու մասին. «Հայկական ժամանակ»

Հունիս 30,2016 10:44

Արդեն 2.5 ամիս է անցել ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի երեւանյան համատեղ նիստից, բայց համատեղ ընդունվելիք հայտարարության տեքստն այդպես էլ չի հրապարակվում:

Չհրապարակված հայտարարության մասին «ՀԺ»-ն նորից զրուցել է Կորյուն Նահապետյանի հետ։

– Ինչո՞ւ այդքան բարդացավ այդ գործը։ Չէ՞ որ խոսքն ընդամենը երկու հանձնաժողովների հայտարարությանն էր վերաբերում։

– Չի բարդացել։ Կարծում եմ, ճիշտ կլինի այդ հարցն ուղղել ռուսական կողմին եւ իրենցից ստանալ պատասխան։ Մենք որոշակի ժամանակահատվածում եւս մեկ անգամ կփորձենք կապ հաստատել, բայց եկեք չբացառենք, որ ռուսական կողմն ինքը պատասխան ունենալու պարագայում մեզ տեղյակ կպահի այդ մասին։

– Փաստորեն, ձեր մի քանի զանգերն էլ արդյունք չտվեցին, եւ ՈԴ-ում այդքան անլուրջ են վերաբերվում այդ հայտարարությանը, որ անուշադրության են մատնել։

– Անլուրջ չեն վերաբերվում։ Որքան էլ փորձեք այդ համատեղ հայտարարության շուրջ նման անհանգստություն ապրել եւ մեծ հետաքրքրություն առաջացնել, դա սովորական գործընթաց է, եւ պետք չէ սեւեռվել այդ խնդրի վրա ու ցույց տալ, որ իրականում մենք կորուստ ենք ունեցել։

Նիստի ժամանակ մենք մեր ռուս գործընկերների հետ բավական խորը բազմակողմանի քննարկում ենք ունեցել բազմաթիվ խնդիրների շուրջ՝ սկսած ռազմաքաղաքական իրավիճակի, դրա զարգացումների, ռազմատեխնիկական, ռազմարդյունաբերական ոլորտներում համագործակցության մասին։

Եվ մեր գործընկերները, ինչպես նաեւ մեր հանձնաժողովի անդամները հնարավորություն են ունեցել արտահայտել իրենց անհանգստությունն առանձին գործողությունների շուրջ։

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930