Գերմանիայի Ռադեբուլ քաղաքում վետերան շախմատիստների Հայաստանի հավաքականը շարունակում է հաղթարշավը: Չորրորդ տուրում մեր ընտրանին 3-1 հաշվով առավելության հասավ Կանադայի նկատմամբ եւ թիմային 8,0 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Հաղթանակ տարան Ռաֆայել Վահանյանը եւ Կարեն Մովսիսյանը, իսկ Աշոտ Անաստասյանն ու Սերգեյ Գալդունցը ոչ-ոքի արեցին:
Թիմային ութ միավոր ունեն նաեւ 2-րդ տեղում ընթացող «Գերմանիա 1»-ը եւ «Իսլանդիան»: Այսօր մեր շախմատիստները խաղում են առաջնությունում ամենաբարձր գործակից ունեցող Իսլանդիայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ schachfestival.de-ի