Լրահոս
Օրվա լրահոսը

«Երանի նախագահը երթուղայինով երթեւեկեր, որ այս տարածքում տրանսպորտի հարցն էլ լուծվեր»

Հունիս 30,2016 16:30

Ծարավ աղբյուր-Ռուբինյանց փողոցների խաչմերուկում վերջապես գծանշվեց հետիոտնային անցում: Մինչ այժմ բնակիչները մեծ փորձության էին ենթարկվում՝ մինչեւ այս հատվածից փողոց էին անցնում: Սակայն ոչ թե Ծարավ աղբյուրի նորակառույց շենքերում ապրող բնակիչների բողոքները հաշվի առնելով որոշվեց նման միջոցառում իրականացնել, այլ պատճառն այն է, որ երեկ Ծարավ աղբյուրի նորակառույց թաղամաս էր ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ներկա գտնվելու Ավան 4 բազմաբնակարան համալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Հենց այս կապակցությամբ էլ բացի փողոցի գծանշումներից՝ նաեւ մաքրվել է տարածքը, հնձվել է «դարավոր» խոտը: Մի խոսքով` տարածքի բնակիչները կատակում են` «խեր լինի, Սերժ Սարգսյանը եկավ, որոշեցին մեզ էլ բանի տեղ դնել»:

Որոշներն էլ երանի են տալիս. «Երանի Սերժ Սարգսյանը երթուղայինով երթեւեկեր, որ միանգամից այս տարածքում տրանսպորտի հարցն էլ լուծվեր, քաղաքապետարանը մի քանի երթուղային գիծ բերեր այս տարածք»: Նշենք, որ այս մասին էլ տարիներ շարունակ ահազանգում են տարածքի բնակիչները:

 

Լուսանկարը՝ ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

«Առավոտ»

29.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930