Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում կամ Բաքվում ոչ մի դեսպանատուն չգիտի՝ որ կողմն է ճիշտ

Հունիս 30,2016 16:00

«Երեւանում կամ Բաքվում ոչ մի դեսպանատուն չգիտի՝ որ կողմն է ճիշտ, եւ ոչ մի միջոց չունի՝ դա ստուգելու համար: Այս իրավիճակում ինչպե՞ս կարելի է միջազգային հանրությունից պահանջել որեւէ կողմի դիրքորոշումն ընդունել՝ հաշվի առնելով անաչառ տեղեկատվության պակասը: Ազդեցիկ միջազգային հայտարարության կամ ռազմական գործողություն նախաձեռնելու մեղադրանքի արդյունքը կլինի մյուս կողմից որեւէ միջազգային ներգրավվածության մերժումը, ինչը կարող է խոչընդոտել որեւէ բանակցված լուծմանը եւ ավելի բարձրացնել պատերազմի ռիսկը: Հասկանում եմ Հայաստանի կառավարության եւ հայ ժողովրդի վրդովմունքը, քանի որ, կարծես թե, հայկական կողմերի համար հրադադարը խախտելու շարժառիթ չկա, բայց եթե ցանկանում եք ունենալ բանակցված լուծում, պետք է երկու կողմերի համար էլ բաց պահել հաղորդակցման ուղիները:

Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ կողմերը կարող են լիակատար ազատություն ունենալ իրենց ռազմական գործողություններում՝ կարծելով, որ ոչ ոք չի համարձակվի իրենց քննադատել: Հուսով ենք, որ հրադադարի խախտման հետաքննման մեխանիզմը, որն առաջարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, եւ որին անդամ երկրները աջակցել են, հնարավորինս շուտ կընդունվի եւ կիրականացվի»,- «Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցում նշեց ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկան` անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ-ում եւ ԼՂ-ում միջազգային հանրությանը մեղադրում են Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության վրա աչք փակելու համար:

Թեմայի մանրամասները

«Առավոտ»

29.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930