Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական եւ մասնավոր բուհերի համագործակցության հաջող փորձ

Հունիս 30,2016 13:00

Գիտահետազոտական ոլորտում ՀՀ պետական եւ մասնավոր բուհերը համագործակցության եզրեր դժվար են գտնում: Սակայն «Հաշվապահական հաշվառում եւ աուդիտ» մասնագիտության ոլորտում պատկերը ներկայումս մի քիչ այլ է: Արդեն երկրորդ անգամ, Հաշվապահական հաշվառման ուսուցման միջազգային հիմնադրամը իր հովանու ներքո գիտաժողով է հրավիրում, որին մասնակցում են պետական եւ մասնավոր բուհերի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ:

«Հաշվային տեղեկատվական համակարգի բարելավման հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով օրերս կազմակերպված գիտաժողովը եկավ ապացուցելու, որ մասնավոր եւ պետական բուհերը ի զորու են արդյունավետ համատեղել իրենց ջանքերը գիտահետազոտական աշխատանքներում, որոնք առնչվում են երկրում վարվող ֆինանսատնտեսական քաղաքականությանը: Հատկանշական էր, որ գիտաժողովին զեկուցողներ էին ժամանել նաեւ մեր տարածաշրջանի հարեւան երկրներից (Իրան, Ռուսաստան), որոնք նույնպես մասնավոր եւ պետական բուհերի ներկայացուցիչներ էին:

Ընդհանուր առմամբ, Բոլոնիայի գործընթացը չի ընդգծում պետական եւ մասնավոր բուհերի համագործակցության հատուկ պահանջ, ենթադրելով, որ կրթական շուկան միասնական է եւ այն սպասարկող մասնավոր ու պետական ոլորտները պետք է որ միասնական ջանքեր գործադրեն որակյալ կրթություն մատուցելու համար: Սակայն մեր իրականությունում դեռեւս զգացվում է այդ երկու ոլորտների միջեւ անջրպետը: Ազգաբնակչության կողմից մասնավոր բուհերի գործունեությունը լիարժեք հավատ չի ներշնչում, եւ այն դեպքում, երբ այնտեղ հիմնականում դասավանդում են պետական բուհերից հրավիրված դասախոսներ:

Միգուցե հենց այս հանգամանքն էլ շախկապեց միջբուհական գիտաժողովի գործունեությունը, որտեղ զեկուցումներ եղան Երեւանի պետական համալսարանից (դոցենտներ Արա Քառյան, Կարինե Զուրաբյան), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից (տնտեսագիտության դոկտոր Լիաննա Գրիգորյան), ՀՀ ֆինանսների նախարարությունից (Կարեն Ալավերդյան, աուդիտի մեթոդաբանության բաժնի պետ), ինչպես նաեւ Երեւանի հյուսիսային համալսարանից (պրոֆ. Արմեն Ճուղուրյան), Եվրոպական տարածքային ակադեմիայից (Համեդ Միրզայի, մագիստրոս), ՀՈՒՄԿ հիմնադրամից (Հասմիկ Սահակյան, գործադիր տնօրեն):

Գիտաժողովը ամփոփելիս, մասնակիցները ոչ միայն ընդհանուր հայտարարի բերեցին հաշվային տեղեկատվական համակարգի բարելավման ուղիները, այլեւ հատուկ գնահատանքի արժանացրին գիտահետազոտական ոլորտում ՀՀ պետական եւ մասնավոր բուհերի հաջողված այս համագործակցությունը, որոշելով այն ավանդույթ դարձնել եւ նմանատիպ համատեղ գիտական քննարկումներին շարունակական բնույթ տալ:

 

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

 

«Առավոտ»

29.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930