Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը ԼՂ կարգավորման այն տարբերակին է համաձայն, որի համար Տեր-Պետրոսյանին հեռացրին նախագահի պաշտոնից»

Հունիս 29,2016 23:32

Լրագրող Թաթուլ Հակոբյանը վստահեցնում է՝ Կազանյան փաստաթուղթը նման է 1997-ին Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած փուլային լուծման առաջարկին:

Հիշեցնենք, որ լրագրող Թաթուլ Հակոբյանը օրեր առաջ հրապարակել էր ղարաբաղյան կարգավորման Կազանյան կոչված փաստաթուղթը, որը մինչև 2011թ. աշխատանքային փաստաթուղթ էր ԼՂ հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացի մասնակիցների համար:

«Կազանյան փաստաթուղթը, այո, համարում եմ, որ շատ մոտ է Լեւոն Տեր Պետրոսյանի 1997-ին առաջարկած կարգավիճակին, որը ագրեսիվ կերպով մերժեցին այն ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, այն ժամանակվա ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանը, ամենազոր համարվող Վազգեն Սարգսյանը… այսօր բանակցային սեղանին դրված է նոր կազանյան փաստաթուղթ, որն ավելի վատն է, քան կազանյանը, որը մերժել է Ադրբեջանը,: Լավրով-Պուտին պլանի եւ Տեր Պետրոսյանի առաջարկածի նմանությունն այն է, որ երկու դեպքում էլ Ղարաբաղի կարգավիճակը թողնվում է անորոշ ապագային: Ճիշտ է ռուսական առաջարկներում որոշակի առավելություն կա այն իմաստով, որ գոնե խոսք է գնում հանրաքվեի մասին, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը դա չի ընդունում ու դա իրականանալի չէ:

Ինչպես 1997-ին, այնպես էլ այս Պուտին, Լավրով պլանում նույնպես կարգավիճակի հարցը թողնվում է ապագային: Տարածքների հարցը լուծվում է այնպես, ինչպես 1997-ին առաջարկում էր լուծել Տեր Պետրոսյանը: Երկու մեծ բաց կա, արդյոք ՀՀ եւ ԼՂ իշխանություններն ընդունելու են Լավրով-Պուտին պլանը, որովհետեւ ի տարբերություն 1997-ին, գոնե գրավոր տեքստում խոսք չէր գնում Քարվաճառը հետ տալու մասին, այս առաջարկներում, որը չի հրապարակվել, բայց որի բովանդակությանը ես ծանոթացել եմ, Քարվաճառի հարցը եւս թողնվում ապագային, ինչպես Լաչինը, վերադարձվում է հինգ շրջան»,- մեզ հետ զրույցում ասաց Թաթուլ Հակոբյանը:

Լրագրողը նկատեց, որ գոնե Տեր-Պետրոսյանը ազնվորեն հասարակությանը հայտնեց՝ փուլային լուծումն ինչ է նախատեսում. ««Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածով, հստակ ներկայացրեց իր դիրքորոշումը և իր այդ անկեղծության պատճառով էլ զրկվեց իշխանությունից: Սերժ Սարգսյանը ոչինչ չէր ասում, ոչ ոք չգիտեր, որ նա հինգ տարի առաջ Կազանում համաձայնություն է տվել փուլային տարբերակին և միայն պատերազմից ու կորուստներից հետո ստիպված էր խոստովանել, թե ինչ փաստաթուղթ է դա: Բացի դա, Տեր-Պետրոսյանն իր իշխանության վրա էր վերցնում փուլային տարբերակի պատասխանատվությունը, հստակ ներկայացնում էր, որ դա իր և ՀՀՇ-ի ընտրությունն է: Ի տարբերություն, 1997-ի՝ այսօրվա նախագահը կարողացել է գտնել պատասխանատվությունից խուսափելու ձևը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930