1926 թ. «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանել է «Զարե» ֆիլմը (ռեժիսոր՝ Համո Բեկնազարյան) ՝ըստ Լազոյի վիպակի:
«Զարեն» «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնի բացման կինոնկարն է: Այն պատմում է Անդրկովկասի քրդերի կյանքի և ցարական պաշտոնյաների դեմ նրանց պայքարի մասին։ Քուրդ աղջիկն ու պատանին պաշտպանում են իրենց սիրո, երջանիկ կյանքի իրավունքը։
Ինչպես Aravot.am-ին հայտնեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, բավականին գումար են ծախսել «Զարեն» թվայնացնելու համար:
Կարդացեք նաև
«Որոշեցինք, որ չփակենք ժապավենի խզվածները: Մոսկվայում պահպանվում էր նեգատիվը, վճարեցինք բավականին ռուսական ռուբլիներ, թվայնացրինք ու այս անգամ, երբ վերադառնում էի, հետս բերեցի թվայնացված օրինակը: Դա իսկապես նվեր կլինի հայկական կինոյին, որովհետեւ եթե ամեն անգամ մեկ ֆիլմ թվայնացնենք շատ մեծ նվեր կլինի հայկական կինոյի պատմությանը»,-ասաց պարոն Խաչատրյանը: Նա հայտնեց, որ այդ համր ֆիլմը ենթագրերով է, բայց կցուցադրվի կենդանի նվագակցությամբ՝ Վահագն Հայրապետյանը դաշնամուր կնվագի:
https://www.youtube.com/watch?v=jiu89U8YRig