Լրահոս
Օրվա լրահոսը

«Կումայրի» արգելոց-թանգարանի 100 տարվա շենքը հիմքից խարխլում են. (Ֆոտոշարք)

Հունիս 29,2016 22:35

Այսօր ահազանգով Aravot.am-ին էին դիմել Գյումրու կենտրոնում գտնվող Բագրատունյաց /Խաղաղության/ օղակի 1 շենքի բնակիչները՝ բողոքելով, որ շենքի առաջին հարկում գործող խանութի տերերից մեկը խարխլում է արգելոցի 100 տարվա շենքի հիմքը՝ խանութն ընդլայնելու նպատակով երկու օր շարունակ այն փորելով (Տես լուսանկարներում):

Kumayri_7 Kumayri_6 Kumayri_5 Kumayri_4 Kumayri_3 Kumayri_2 Kumayri_1 Kumayri_6

Բնակիչներն անհանգստացած են նախ այն պատճառով, որ շենքը 100 տարի առաջ է կառուցվել, երկրաշարժին արդեն իսկ որոշակի չափով վթարային է դարձել. վերանորոգման կարիք ունի, ու հիմա ինչ-որ մեկը փլուզման պատճառ է դառնում: Բնակիչների նեղվելով, աշխատանքները կատարում են գիշերով. երեկ մինչեւ գիշերը ժամը 12-ը տրակտորը աշխատել է շենքում, մթանը ջրի խողովակն են ծակել, ու ամբողջ գիշեր ջուրը լցվել է փոսի մեջ:

Մենք եղանք տեղանքում, սակայն շինարարական աշխատանքները դադարեցված էին: Գյումրու քաղաքապետարանի ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, ինչպես նաեւ Սամվել Բալասանյանի մամլո խոսնակի ժ/պ Սոնա Առաքելյանը մեզ պարզաբանեցին, որ քաղաքապետարանը որեւէ մեկին թույլտվություն չի տվել շինարարություն ծավալվելու «Կումայրի» արգելոց-թանգարանի մեջ գտնվող շենքում, դա ապօրինի է: Ավելին, բնակիչների ահազանգը լսելով՝ իրենք անմիջապես դադարեցնել են տվել շինարարական աշխատանքները:  Չնայած քաղաքապետարանի այս պարզաբանմանը՝  բնակիչները վստահ չեն, որ խանութատերը գաղտնի չի շարունակի ու ավարտին չի հասցնի իր ձեռնարկած գործը, որը եւ պատուհաս կդառնա շենքի գլխին:

Բնակիչները քաղաքապետարանից պահանջում են վերահսկել ու պատժել ինքնագլուխ շինարարության սկսած անձին, ստիպել նրան անհապաղ լցնել փոսը: Նրանք հրավիրում են նաեւ իրավապահների ուշադրությունը, քանի որ խոսքը ոչ թե հասարակ բնակելի շենքի մասին է, այլ Գյումրու պատմական դեմքի՝ «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց թանգարանի մեջ գտնվող կառույցի մասին: «Կումայրին» աշխարհի 100 անհետացող թանգարան-արգելոցներից մեկն է:

Հիշեցնենք, որ վերջերս Գյումրի այցելած Վաշինգտոնի նահանգապետի տեղակալ Լիզա Հարփերը ցնցվել էր «Կումայրի» արգելոցի ճարտարապետությունից ու տեղեկացրել,  որ ծրագիր է գրվում իրենց կողմից  2017 թվականին արգելոցի որոշ շենքեր վերականգնելու համար:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930