Լրահոս
Օրվա լրահոսը

«Անլուրջ եմ համարում այն մարդկանց, ովքեր Բաքուն, Կիրովաբադն են գրավում». Արմեն Վարդանյան

Հունիս 29,2016 21:50

«Այսօր երկու հասարակությունները պատրաստ չեն հակամարտության լուծմանը: Եթե որևէ քաղաքական գործիչ հայտարարի, որ եկեք հինգ շրջան հանձնենք փոխարենը Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվի, այդ մարդուն  դավաճան կհամարեն»,-կարծում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ Արմեն Վարդանյանը:

Ինստիտուտի կազմակերպված «Ղարաբաղյան հիմնախնդիրը և դրա ազդեցությունը ներքաղաքական զարգացումների վրա» թեմայով քննարկմանը պարոն Վարդանյանը, անդրադառնալով տարածքների հանձնման վերաբերյալ գոյություն ունեցող տարաձայնություններին, ասաց. «Ժամանակակից միջազգային հարաբերություններում բոլոր հակամարտությունները լուծվում են փոխզիջումների հիման վրա: Անլուրջ եմ համարում այն մարդկանց, ովքեր Բաքուն, Կիրովաբադն են գրավում»:

Արմեն Վարդանյանի համոզմամբ` մնացած բոլոր դեպքերում, երբ չկան ենթադրելի փոխզիջումներ, դա կոնֆլիկտի լուծում չէ, այլ ժամանակավոր սառեցում:

Ստեղծված իրավիճակում որպես լուծման ճանապարհ Արմեն Վարդանյանն առաջին պլան է մղում ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը. «Պետք է աշխատանք տանել երրորդ երկրների հետ, միգուցե հենց Հայաստանն ինքը առաջինը չճանաչի ԼՂՀ անկախությունը, բայց կարելի է աշխատանք տանել, օրինակ, Ուրուգվայի, Լատինական Ամերիկայի երկրների հետ, որտեղ կա մեծ հայ համայնք»:

Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի համոզմամբ` «Ղարաբաղի  անկախությունը զրոյական արժեք ունի»: Նա մանրամասնեց. «Այն չպետք է լինի անկախ, այլ լինի Հայաստանի մաս կազմի: Այդ անկախությունը կարող է մեկ-երկու օր տևել: Ղարաբաղն արդեն ՀՀ մասն է»: Հայկ Մարտիրոսյանը հավաստիացնում է` մենք ոչինչ չունենք խնդրելու ոչ Ադրբեջանից, ոչ միջազգային հանրությունից. «Պետք է հայտարարել բանակցություններից դուրս գալու մասին»:

Ըստ Հայկ Մարտիրոսյանի` սխալ է տարածքների վերադարձի քաղաքականությունը, որը երեք նախագահները վարում են. «Սկսած ՀՀ առաջին նախագահից, որն իր ոչ գրագետ քաղաքականությամբ անընդհատ հայտարարում էր, որ պիտի տարածքներ հանձնվեն ինչ-որ բանի դիմաց: Եթե թույլ է տրվել նման հանցավոր անգրագիտություն, ապա դա չպետք է շարունակվի այսօր: Չպիտի մտածենք, որ անպայման պետք է մի բան տանք, որ մի բան ստանանք: Դե ֆակտո Ղարաբաղը Հայաստանի մաս է: Դա անվտանգության գոտի չէ, այլ պատմական Հայաստանի տարածք: Էլ ի՞նչ ենք խոսում բուֆերային անվտանգության գոտու մասին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գէորգ says:

    Շատ կը խնդրէի գոնէ մէկ օրինակ տայիք ձեր ըսած «Ժամանակակից միջազգային հարաբերություններում բոլոր հակամարտությունները լուծվում են փոխզիջումների հիման վրա» միտքէն: Քոսովո-ն օրինակ չէ, որովհետեւ defacto ռազմական ուժով խլուած տարածք է Սերբիաէն: Հարաւային Սուդանի անկախութիւնն ալ օրինակ չի կրնար ըլլալ, քանի որ այդ երկրի (Սուդանի) նախագահին, միջազգային ատեանի միջոցով «շանտաժ»ի ենթարկեցին:
    Այնպէս որ, սիրելիս, «միջազգային յարաբերութիւններ» գոյութիւն չունի. կան միայն շահեր եւ «ուժի» յարաբերութիւններ. ուժ ունիս կրնաս պարտադրել, ուժ չունիս քեզ կը պարտադրեն:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930