Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Վալտեր Շտայնմայերը չի ասում «Ցեղասպանություն»

Հունիս 29,2016 21:40

Այն, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հաճախակի են դարձել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները, Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը  «դրական պահ» է համարում: Նա նման հայտարարություն արեց Երեւանում, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: Բանախոսը նաեւ հավելեց՝ համանախագահների ջանքերն ուղղված են լինելու հակամարտության գոտում ճգնաժամային իրավիճակը վերացնելուն: «Պետք է ապահովվի զինադադարը, այն պահպանվի նախկինի նման, Կասպրչիկի գրասենյակը, կարողությունները պետք է ընդլայնվեն և համաձայնություն ձեռք բերվի մեխանիզմների շուրջ»,- ասաց Շտայնմայերը:

Արտգործնախարարները խոսեցին նաեւ Բունդեսթագում Ցեղասպանության բանաձեւի մասին: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց բանաձեւի ընդունումը եւ քանիցս ընդգծեց կարեւորությունը նրա, որ Գերմանիան սեփական մեղքի բաժինն էլ ընդունեց:

Գերմանացի լրագրողներից մեկն էլ հարց տվեց իր երկրի ԱԳ նախարարին`Դուք աջակցել եք Բունդեսթագում Ցեղասպանության բանաձեւի ընդունմանը, ինչո՞ւ չեք արտասանում «ցեղասպանություն»: «Բանաձևին աջակցությունն եմ ցուցաբերել, այդ իսկ պատճառով չեմ օգտագործել»,- պատասխանեց Շտայնմայերը` հավելելով, որ այդպիսի խնդիրները չեն հանգում միայն մեկ բառի գործածությանը, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ 101 արի անց այդպիսի բանաձեւ է ընդունվում, անդրադարձ կատարվում պատմական սեփական փորձին: Ըստ նրա, պետք հետազոտել Գերմանական կայսրության գործողությունները ևս:

Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանն այդ բանաձեւը կարեւորում է ոչ միայն ճանաչման եւ դատապարտման իմաստով, այլ նաեւ մարդկության դեմ նման ոճրագործությունները կանխելու: Վալտեր Շտայնմայերն էլ հավելեց`ինքն  այն կարծիքին է, որ պետք է ՀՀ-Թուրքիա հարաբերությունները հնարավորինս բարելավել:

Գերմանացի հյուրը ընդգծեց իր վերաբերմունքը`Հայաստանի բարեփոխումների ձգտումների առումով, մասնավորաբար, ԸՕ-ի բարեփոխումների: Նա հույս ունի, որ դրանք կապահովեն ՀՀ-ում ազատ ու արդար ընտրություններ:

Նախարարները ասացին, որ քննարկել են նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերվող հարցեր: Հույս ունեն, որ բանակցությունների ընթացքում հաջողություններ կարձանագրվեն: Գերմանացի դիվանագետն այն կարծիքին է, որ Ռուսաստանի հետ Հայաստանի խորացված հարաբերությունները պարտադիր չէ, որ հակասեն ԵՄ-ի հետ  Հայաստանի լավ հարաբերություններին. դրանք կարող են լրացնել միմյանց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930