Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Հռոմի պապը եկավ Հայաստան` ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարքի հետ հանդիպումից հետո

Հունիս 29,2016 21:30

Կրոնագետ Վարդան Խաչատրյանի գնահատմամբ, Հռոմի պապի այցը Հայաստան պատահական չէ, հատկապես, որ այն հաջորդել էր ռուս ուղղափառ եկեղեցու հովվապետի հանդիպմանը:

«Տեղի ունեցավ Հռոմի պապի ու ռուս ուղղափառ եկեղեցու գլխի միջեւ հանդիպում Կուբայում, ու ի զարմանս ամբողջ աշխարհի՝ հնչեցին անուններ, որ Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների ոչնչացման արդյունքում զոհվել են այս այն բարձրագույն կարգի հոգեւորականները, որոնց մի մասն էլ անհայտ ահաբեկիչների ձեռքերում են»,- ասաց կրոնագետը՝ նկատելով, որ ցեղասպանությունների բարձրաձայնման հարցում Հռոմի պապի ներքաշվածությունը արտակարգ բարձր է:

«Հռոմի պապի այցը Հայաստան պայմանավորված է նաեւ ցեղասպանությունների բարձրաձայնման հարցում հայ ժողովրդի հնարավոր ներուժի օգտագործմամբ: Ինքն էլ ասաց՝ ցեղասպանություն է եղել, հասկացանք, բայց ցեղասպանության ենթարկվածը Թուրքիայում միայն հայ ժողովուրդը չի եղել, ցեղասպանության են ենթարկվել բազմաթիվ ազգային փոքրամասնություններ ու ոչ միայն քրիստոնյա, բայց միայն մեկին է հաջողվել ամբողջ հասակով կանգնեցնել խնդիրը, մեկինն է հաջողվել  հարաբերականորեն դրական լուծում ստանալ ինչ-ինչ խնդիրների հետ կապված՝ համաշխարհային կարծիքի, առաջարկի եւ այլն, եւ այդ մեկը հայ ժողովուրդն է»:

Կրոնագետի խոսքով, ապրիլյան պատերազմն էլ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի արտացոլումն էր. «Այս պատերազմի ժամանակ տեսանք՝ վարվեցողության մեթոդները, ծրագրի իրականացման մեթոդաբանությունը ոչ թե վերցված էր նախորդ պատերազմական գործողությունների տրամաբանությունից, ինչը եղել է ՀՀ կամ ԼՂ-Ադրբեջանի միջեւ, այլ  պայմանավորված էր Մերձավոր Արեւելքում տեղի ունեցածով՝ ոնց են կտրում մարդկանց գլուխները եւ ոնց կարելի է  պատկերացնել, որ մի ամբողջ գյուղ մի ամբողջ գիշեր խրախճանքի մեջ է զինվորականի կտրած գլխի համար, մենք պետք է գնահատենք դրա լրջությունը ու ստեղծենք այնպիսի հնարավորություն, ինչը հնարավորություն կտա աշխարհին արձագանքել»:

Վարդան Խաչատրյանը նաեւ մեկնաբանեց Թուրքիայի կողմից Հռոմի պապին վերագրված խաչակրաց հոգեբանությունը. «Թե՛ մեր, թե՛ Արեւմուտքի մեղքն է, որովհետեւ խաչակրաց արշավանքը ներկայացնում են որպես քրիստոնյա աշխարհի անհասկանալի ագրեսիվ գործողություններ իսլամի հանդեպ՝ մոռանալով, որ այդ ամենի  հիմքում ընկած է վայրի թուրքական զանգվածի մուտքը տարածաշրջան, որը նույն իսլամին հասցրել է այնքան վնաս, ինչքան մեզ է հասցրել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Խաչակրութեան գլխաւոր շարժառիթը սխալ հիմերու վրայ դրուած է գիտակցաբար ըստ արեւմտեան լուրջ պատմագէտներու; Իսլամութեան տարածումով Միջերկրականի գիւղերն ու քաղաքները մինչեւ Ադրիական ծով և Սպանիա,ծովահէններու թիրախ դարձած էին որոնք շարունակական յարձակումներով կը գերեվարէին եւ կը ոչնչացնէին քրիստոնեայ գիւղեր եւ քաղաքներ անհնարին դարձնելով անվտանգ նաւարկութիւնները և վաճառականութիւնը;
    Կացութիւնը այնքան անտանելի դարձած էր որ կայսրութիւններ և թագաւորութիւններ `Հռոմի Քահանայապետին օրհնութեամբ պատժական բանակներ կազմեցին և Ս.Երկրի Ազատութիւն բնաբանով ճամբայ ելան կրթնելով Կիլիկիոյ Քրիստոնեայ Հայոց թագաւորութեան վրայ.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930