Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ներսես վարդապետ. «Կաթողիկե եկեղեցին գուցե հարուստ է, բայց իր համեստ աղքատի կեցվածքով ծառայում է մարդկությանը». (Տեսանյութ)

Հունիս 29,2016 20:33

Այսօր Հռոմի պապի այցն ամփոփելիս Հայ կաթողիկե եկեղեցու հոգեւորականներից մեկը՝ հայր Ներսես վարդապետ Գալստյանը, որը Տաշիրի տարածաշրջանի հոգեւոր  հովիվն է, անդրադառնալով Հռոմի պապի համեստ կեցվածքին, ասաց.

«Ամեն մի բարեգործական ծրագիր իրականացնելիս արտահայտություններ են հնչում, հասարակության մեջ կարծիք կա, թե կաթողիկե եկեղեցին շատ հարուստ է, դրանից են բխում այդ բարեգործությունները: Դրա համար Սրբազան Քահանայապետը ցույց տվեց, որ կաթողիկե եկեղեցին գուցե հարուստ է, բայց իր կեցվածքով՝ համեստ աղքատի կեցվածքով ծառայում է հասարակությանը ու մարդկությանը: Եվ սա նաեւ մեզ  համար օրինակ է՝ յուրաքանչյուրիս քահանայիս համար: Դրա համար, երբ որ այսպիսի արտահայտությունների հանդիպում ես, Սրբազան Քահանայապետի օրինակով կարող ես ի պատասխան յուրաքանչյուրին տալ, որ յուրաքանչյուր գործ, որ արվում է, յուրաքանչյուր ծրագիր, մարդասիրական միջոցառում, որ կատարվում է Հայաստանում ու Հայաստանից դուրս, սա միայն սրտից է բխած Սրբազան Քահանայապետի, որը Աստվածային է: Սա է, միջոցների հետ կապ չունի, միջոցները նույնպես ունեն իրենց դերը, բայց այդ ամենի մեջ ամենակարեւորը սերն է դեպի մարդկությունը»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930