Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. «Հասարակությունը հանդուրժող է խոշտանգումների նկատմամբ»

Հունիս 29,2016 19:15

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եվրոպական կոնվենցիայի` խոշտանգումներն արգելող հոդվածով 2015-ի դրությամբ ՀՀ-ի դեմ կայացրել է 12 վճիռ:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանն այս թեմայով որոշ այլ մտահոգիչ տվյալներ ներկայացրեց. «Խոշտանգումների վերաբերյալ ստացված 363 հաղորդումների հիման վրա ընդամենը յոթ քրեական գործ է հարուցվել, բայց քրեական պատասխանատվության ենթարկվելու ոչ մի դեպք չի գրանցվել»:

Տիկին Հարությունյանը ևս մեկ մտահոգիչ փաստ հիշատակեց. «Խոշտանգումների գործով մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կոմիտեն սահմանել է վերահսկողության ուժեղացված ռեժիմ Հայաստանի համար, քանի որ ոչ մի համակարգային փոփոխություն տեղի չի ունենում այս ուղղությամբ մեր երկրում, ինչը մտահոգիչ է»:

Հայկուհի Հարությունյանը նշեց, որ քրեական օրենսգրքի փոփոխությունները որևէ իրական փոփոխության չհանգեցրին. «Օրենսդրության փոփոխություն ֆորմալ առումով մենք ունենք. երկար քննարկումների և քննադատության արդյունքում 309 պրիմ 1 հոդվածն ընդունվեց,  բայց դա միայն միջազգային պարտավորությունները ապահովելու համար էր»:

Այս առիթով փաստաբան Հայկ Ալումյանը նկատեց. «Այս փոփոխությամբ միջազգային պահանջները կատարվեցին, որ երբ հերթական դրամաշնորհը պետությանը տալու լինեն, չասեն, որ ձեր պարտավորությունները չեք կատարում: Բայց իրականում ոչինչ չփոխվեց»:

Պարոն Ալումյանը նաև մտահոգություն հայտնեց, որ հայ հասարակությունն անթույլատրելի կերպով հանդուրժողական է խոշտանգումների նկատմամբ. «Եթե ասում ենք, որ ՔԿՀ-ում կալանավորվածի նկատմամբ խոշտանգում է տեղի ունեցել, հասարակության  գերակշռող մեծամասնությունն ասում է` հենց վատ էլ պետք է հետը վերաբերվեին, մի երկու հատ էլ պիտի ապտակեին: Իմ եզրահանգումն այն է, որ հասարակությունը պատրաստ չէ եվրոպական չափանիշներին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930