Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Աշուղյան. «Չեմ հավատում իրենց՝ քաղաքականությունից ու Հայրենիքից դուրս դրած «բարձր գրականություն արարողներին»

Հունիս 29,2016 18:33

«Առավոտը» գրող, հրապարակախոս եւ թարգմանիչ Կարինե Աշուղյանից հետաքրքրվեց՝ պարտադի՞ր է, որ գրչի մարդը լինի ակտիվ քաղաքացի, թե՞ ակտիվությունը պետք է լինի զուտ ստեղծագործական:

«Չեմ հավատում նրանց գրին, ովքեր իրենց քաղաքականությունից ու Հայրենիքից  դուրս դրած՝ «բարձր գրականություն են արարում»: Ես հավատում եմ այն գրողի գրածին, ով ապրում է՝ ինչպես գրում է, ով ազնիվ, խիզախ ու մեծ է նաև կյանքում: Արդի արձակի ամենամեծ երեքը՝ Հրանտ Մաթևոսյանը, Վանո Սիրադեղյանը և Լևոն Խեչոյանը, իրենց կյանքով ու գրականությամբ, ըստ իս, դրա անվրեպ-անառարկելի ապացույցն են: Նույնը՝ պոեզիայում:

Ում են պետք գրքերը, որոնք պոետ երևալու-ներկայանալու ջանքից զատ ուրիշ բան չեն պարունակում, ում են պետք փոքրոգի-բամբասկոտ-մանրախնդիրների ինքնասքանչացման «պոետիկ» ստերը, անեծք-հայհոյանքները, մաղձն ու թույնը, հանուն հռչակի՝ ամեն ինչի գնալու պատրաստ ոմանց ախտաբանական զեղումները:

Հիմա մեծ է նաև հրաշալի պոետների անուններ թվարկելու գայթակղությունը, բայց մեկնումեկին մոռանալու մտավախությունից՝ դա չեմ անում, պարզապես ասում եմ՝ շատ սիրելիներ կան՝ մեծանուն, «անանուն» ու «նորանուն»,-ասաց Կարինե Աշուղյանը:

Մանրամասները՝ հունիսի 30-ի տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ granish.org-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930