Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նպատակների նեղությունը» խանգարեց». ինչո՞ւ լռեց ElectricYerevan-ը

Հունիս 29,2016 18:20

«Այդ շարժումն ինձ մեծ ուրախություն է պատճառել: Մեր երկիրը փոխվում է, հանրությունը եւս` դեպի լավը: Այս երիտասարդությունը մշտապես շփման մեջ է Արեւմուտքի հետ եւ չունի բարդույթներ, որոնք ունի սովետական «շշալցման» սերունդը»,-2015թ. էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի ElectricYerevan շարժումն այսպես է բնորոշում գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը:

Նորաբաց «Հոդված 3» ակումբում հունիսի 29-ի քննարկման թեման էր «ElectricYerevan֊»-ը` որպես քաղաքական եւ հասարակական պայքարի գործընթաց: Վահրամ Մարտիրոսյանի բնորոշմամբ` այսօր շարժումը նույնպիսի շարունակություն չի ստացել, որովհետեւ «նպատակների նեղությունը» խանգարեց. «Պայքարի նյութական կողմը կարող է միայն կարճատեւ բողոքի ալիքի պատճառ դառնալ»:

DCIM106MEDIA

Քաղաքացիական ակտիվիստ, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը եւս նշեց, որ «ElectricYerevan֊»-ի խնդիրն իսկապես նյութական-սոցիալական էր, քանի որ հարցը վերաբերում էր էլեկտրաէներգիայի թանկացմանը. «Բայց մարդիկ հասկանում էին դա եւ գալիս էին մի պատճառով` «Բաղրամյանում» նստած անձը եւ կառավարությունն աշխատում են հօգուտ սեփական գրպանի: «Բաղրամյանից» առաջ շատ մեծ աշխատանք ենք կատարել, անգամ մինչեւ լույս թռուցիկներ ենք բաժանել: Այնպես չի, որ «Բաղրամյանը» միանգամից եղավ»:

Քննարկմանը մասնակից իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ուշադրությունը գրավեց «ElectricYerevan֊»-ի` «Հոդված 3»-ում ցուցադրվող հայտնի լուսանկարներից մեկը, որում «ցուցարար»-երեխայի շապիկին գրված է` «Չեք ուտելու իմ բաժին կաթը»: «Իրականում ամենամիամիտն այդ փոքրիկն է, նրա բաժին կաթը կերել են եւ ուտելու են շատ ցինիկ ձեւով: Ոստիկանության գործելակերպը, որը տեսանք «ElectricYerevan֊»-ի ժամանակ, շարունակվում է նաեւ այսօր: Իշխանություններն առանց բռնությունների չեն պատկերացնում իրենց գոյությունը»,-նկատեց Վարդան Հարությունյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի համոզմամբ` ժամանակն է, որ քաղաքացիական հասարակությունն օգնի կուսակցություններին` լուծել վերջիններիս խնդիրները. «Եթե այս խնդիրը լուծենք եւ բարձրացնենք կուսակցությունների ինստիտուտի հեղինակությունը, կկարողանանք մեծ հաջողություններ արձանագրել»:

«Կովկասի ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի դիտարկմամբ էլ` «ElectricYerevan֊»-ը քաղաքական ընդվզման տեսակ է, որը խմորվել է «Մաշտոցի պուրակից» եւ «Թեղուտի պայքարից». «Շատ ցուցադրական էր քաղաքական գործիչների այցը Բաղրամյան պողոտա, կարծես ասացին` «եկեք մենք ձեզ գլխավորենք», ցուցարարներն էլ ասացին` «գրողի ծոցը գնացեք»: Քանի դեռ չի ձեւավորվել լուրջ կուսակցական համակարգ, էլի կլինեն նման ցույցեր եւ բռնկումներ, որոնք «կհանգցնեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930