Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկում աշխատանքները շարունակվում են   

Հունիս 29,2016 18:17

Արթիկ քաղաքում հունիսի 24-ին տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում վթարվել էր նաև 120մմ տրամագծով խմելու ջրի խողովակը, որը սնում է քաղաքի Անկախության և Բաղրամյան փողոցները` հարակից տարածքներով: ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի մասնաճյուղն անմիջապես կապ է հաստատել Արթիկի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Հյուսիս-արևմտյան մասնաճյուղի Արթիկի տեղամասի կոմերցիոն ծառայության պետ Կ.Չախոյանի հետ։ Առաջարկվել է դադարեցնել տվյալ փողոցների ջրամատակարարումը, քննարկվել են վթարի վերացման հնարավորությունները։ Միաժամանակ հանձնարարվել է առաջիկա 2-3 օրերին ապահովել Արթիկի խմելու ջրի անհրաժեշտ քլորացում:

Նույն օրը, ժամը 18.30-19.30-ի սահմաններում ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի Շիրակի մասնաճյուղի աշխատակիցներն Արթիկում, հորդառատ անձրևի պայմաններում, վերցրել են խմելու ջրի վեց նմուշ մնացորդային քլորի որոշման և մանրէաբանական հետազոտությունների նպատակով։ Շեղումներ չեն արձանագրվել:

Հունիսի 25-ին, ժամը 8.00-ին «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի Շիրակի մասնաճյուղի տնօրեն Վարդան Ուռուտյանն աշխատանքային խմբի հետ եղել է Արթիկում և Կ.Չախոյանի հետ միասին կատարել է ջրամատակարարման ցանցի ուսումնասիրություն` շարունակելով խմելու ջրի նմուշառման գործընթացը: Նույն օրը, ժամը 10.00-ի դրությամբ քլորակայանից դուրս եկող առաջին կետում մնացորդային քլորի պարունակությունը եղել է նորմալ։ Կատարվել է 10 նմուշառում մնացորդային քլորի որոշման և մանրէաբանական հետազոտությունների նպատակով։ Կրկին շեղումներ չեն արձանագրվել:

Տասական նմուշառումներ են կատարվել նաև հետագա օրերին` հունիսի 26-ին, 27-ին, 28-ին և 29-ին։ Կրկին շեղումներ չեն հայտնաբերվել։ Իրականացվել են նաև բակային համայցեր և զրույցներ բնակիչների հետ։ Նրանց հորդորվել է գանգատների դեպքում դիմել Արթիկի ԲԿ:

ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի Շիրակի մասնաճյուղի աշխատակիցներն այսօր ևս տեղում աշխատում են։ Նշված փողոցների յոթ տուն ջրամատակարարող կազմակերպության կողմից չեն ապահովվել խմելու ջրով, քանի որ այդ տների հատակը 50-100սմ ծածկված է տիղմով և քարերով։ Բնակիչներն օգտվում են հարակից տների ջրից:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930