Հունիսի 28-ին Դիլիջան քաղաքում անասնագողություն է բացահայտվել: 2 անասնագողերն ազգությամբ եզդի են: Ըստ իրավապահներից ստացված տեղեկությունների՝ նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասով («Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»): Անասնագողության մեջ կասկածվողները ձերբակալվել են:
Դեպքի կապակցությամբ քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի բաժինը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ