Հուլիսի 12-ին կկայանան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրություններ:
Aravot.am-ը ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանից տեղեկացավ, որ հունիսի 29-ի դրությամբ ընդամենը մեկ հայտ է եղել՝ ռեկտորի պաշտոնակատար Կորյուն Աթոյանից:
Մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 30-ն է:
Հավելենք, որ միեւնույն անձը օրենքով հնարավորություն ունի պաշտոնավարել երկու անգամ` հնգական տարով:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Կորյուն Աթոյանին, նրա անունն առնչվում է 2013 թ. Տնտեսագիտական համալսարանում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության տհաճ պատմության հետ, երբ ռեկտոր Աթոյանի աչքի առաջ ուսանողները հայհոյեցին ու քաշքշեցին լրագրողներին՝ խոչընդոտելով նրանց մուտքը դահլիճ, որտեղ ընթանում էր քաղաքապետի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը:
Ի դեպ, Տնտեսագիտականի ռեկտոր Կորյուն Աթոյանն էլ Տարոն Մարգարյանի գիտական ղեկավարն էր:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ