Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագրավորող, հաշվապահ, դերձակ. Գյումրի քաղաքում կայացել է Աշխատանքի տոնավաճառ

Հունիս 29,2016 17:55

Հունիսի 29-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ:

Տոնավաճառին մասնակցել է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող շուրջ 34 գործատու՝ 225 առկա և 643 սպասվելիք թափուր աշխատատեղերով:

Միջոցառման ընթացքում աշխատանք փնտրողները հնարավորություն են ունեցել ծանոթանալ մարզի աշխատաշուկային, պետության կողմից առաջարկվող զբաղվածության աջակցության ծրագրերին, որոնք ևս աշխատանք գտնելու հնարավորություններ են ստեղծում, հատկապես՝ աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար:

Աշխատանքի տոնավաճառում գործատուներն հիմնականում ներկայացրել են ապահովագրական գործակալների, դերձակների, դիզայներների, ծրագրավորողների և հաշվապահների թափուր աշխատատեղեր:

Գյումրի քաղաքում 2016թ. հունիսի 1-ի դրությամբ գրանցված աշխատանք փնտրողների թիվը կազմում է 13382 անձ: Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվաքանակը կազմում է 11189 անձ,կամ 99.1%-ը:

Տարեսկզբից Գյումրի քաղաքում զբաղվածության պետական ծրագրերով աշխատանքի է տեղավորվել 370 աշխատանք փնտրող, որից 287-ը աշխատաշուկայում անմրցունակ անձ: Աշխատանքի տոնավաճառին ներկա էին ՀՀ զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930